11.10.21
Բարի գալուստ ՀՀ Արագածոտնի մարզի, Սասունիկ համայնքի , պաշտոնական կայք
|
Հարգելի այցելու, շնորհակալ եմ ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնքի պաշտոնական կայք մուտք գործելու համար: Վստահ եմ, որ կայքը լայն հնարավորություն կընձեռի համապարփակ տեղեկատվություն ստանալու համայնքի մասին: Տարբեր բաժիններում ներկայացվող եւ պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ կարելի է ծանոթանալ համայնքի ընդհանուր նկարագրին եւ առանձնահատկություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքին, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին, գործառույթներին եւ աշխատանքային գործունեությանը: Կայքն ունի մարզի ղեկավարության հետ առցանց եղանակով կապ հաստատելու, հարցեր հղելու, կարծիքներ հայտնելու հնարավորություն: Կայքը ապահովվում է ...
Մանրամասն |
|
28.01.21
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ
|
Հայոց բանակի օրվա առթիվ Սասունիկի համայնքապետարանի, մշակույթի տան աշխատակիցները, <Գևորգ Չաուշի> անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմը և համայնքի բազմաթիվ բնակիչներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում զոհված մեր հայորդիներին: Հավերժ փառք Ձեզ....
|
|
21.01.21
ՍԱՍՈՒՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ
|
Հարգելի համագյուղացիներ տեղեկացնում ենք Ձեզ, որ Սասունիկի համայնքապետարանում անշարժ գույքի և փոխադրամիջոցների վճարումների համար այսուհետ գործելու են հետևյալ հաշվեհամարները՝ Անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանց համար - 900445005037 Անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանց համար - 900445004733 Գույքահարկ փոխադրամիջոցների համար - 900445130199
|
|
08.01.21
ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
|
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում տեղի ունեցավ մոմավառություն ՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին:
|
|
14.09.20
Գիտելիքի օրը Սասունիկ համայնքում
|
Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, գիտելիքի օրը այս տարի նշվեց սեպտեմբերի 14-ին: Սասունիկի <Գևորգ Չաուշի> անվան միջնակարգ դպրոցի և Կարինի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին Սասունիկի համայնքապետարանը համայնքի ղեկավար՝ Արման Մարգարյանի նախաձեռնությամբ, նվիրեց դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Բարի երթ Ձեզ սիրելի առաջին դասարանցիներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |