Այսօր: Կիրակի, 20 Հունիսի 2021թ.
Սասունիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՍՈՒՆԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.10.21 Բարի գալուստ ՀՀ Արագածոտնի մարզի, Սասունիկ համայնքի , պաշտոնական կայք
Հարգելի այցելու, շնորհակալ եմ ՀՀ Արագածոտնի մարզ, Սասունիկ համայնքի պաշտոնական կայք մուտք գործելու համար: Վստահ եմ, որ կայքը լայն հնարավորություն կընձեռի համապարփակ տեղեկատվություն ստանալու համայնքի մասին:  Տարբեր բաժիններում ներկայացվող եւ պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ կարելի է ծանոթանալ համայնքի ընդհանուր նկարագրին եւ առանձնահատկություններին, իրականացվող ծրագրերին, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքին, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին, գործառույթներին եւ աշխատանքային գործունեությանը: Կայքն ունի մարզի ղեկավարության հետ առցանց եղանակով կապ հաստատելու, հարցեր հղելու, կարծիքներ հայտնելու հնարավորություն: Կայքը ապահովվում է ... Մանրամասն
24.05.21 ԽԱՉԻ ՕԾՈՒՄ

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում այսօր տեղի ունեցավ խաչի օծման արարողություն, որը նախաձեռնել և պատրաստել էր համայնքի զոհված հերոս ժամկետային զինծառայող Դավիթ Իվանյանի հայրը` Վյաչեսլավ Իվանյանը: Խաչը օծվեց Մկրտիչ Տեր Քահանայի կողմից, որի օծման արարողությանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները և համայնքի բնակիչները: Խաչը ունի 6 մ բարձրություն և տեղադրվեց զոհված հերոսների պանթեոնի հարակից տարածքում:

18.05.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     Հարգելի համագյուղացիներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում են պայմանագրային զինծառայողների ընդունելություն:
     Ծառայության կարող են անցնել պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիները: Ծառայությունը հերթափոխային է (15 օր ծառայություն, 15 օր հանգիստ): Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. 015-57-97-74
Դիմել քաղաք Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ սահմանապահ զորքերի մոտակա ստորաբաժանում:

 

25.04.21 ԾԱՌԱՏՈՒՆԿ

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում` համայնքի ղեկավար Արման Մարգարյանի նախաձեռնությամբ, այսօր իրականացվեց <10 միլիոն ծառ> համահայկական նախաձեռնության 2021 թվականի ծառատնկման աշխատանքներ: Ծառատունկին մասնակցեցին Սասունիկի համայնքապետարանի աշխատակիցները, <Արմինե Կարապետիի անվան> մանկապարտեզի աշխատակազմը և մակույթի տան աշխատակիցները: Ծառատունկի իրականացման արդյունքում համայնքի արտաքին տեսքը կլինի ավելի բարեկեցիկ և կանաչապատ:

05.04.21 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

      Այսօր` ապրիլի 5-ին, Սուրբ Զատկի հաջորդ օրը, Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը, համայնքապետարանի աշխատակիցները, Սասունիկի <Գ. Չաուշի> անվան միջնակարգ դպրոցի և Կարինի միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմը և համայնքի բազմաթիվ բնակիչներ այցելեցին Սասունիկի զոհված ազատամարտիկների պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան պատերազմում զոհված մեր հերոսներին:

Հավերժ փառք Ձեզ...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ Սասունիկ
0232-3-22-59
sasunik.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԱՍՈՒՆԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner